Պատժամիջոցներն ամբողջովին իրականացնելու հիմք չկա

21:15   19 Մարտ 2019    221

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Փհենյանի նկատմամբ պատժամիջոցներն ամբողջովին իրականացնելու համար որեւէ հիմք չկա՝ հաշվի առնելով վերջին 15 ամիսների ընթացքում միջուկային եւ հրթիռային փորձարկումների դադարեցումը:

Զինաթափման վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ Ջու Յոն Չհոլը, արձագանքելով ռազմամթերքը վերահսկելու մասին ԱՄՆ-ից բարձրաստիճան պաշտոնյայի ելույթին, հայտարարել է, որ երկու երկրների միջեւ խնդիրները պետք է հաջորդաբար լուծվեն վստահությունն ամրապնդելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները