Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե ինչից է սկսել կարիերան

21:22   19 Մարտ 2019    255

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի եզրափակչի մասնակիցների հետ հանդիպմանը հիշել է, որ իր կարիերան սկսել է կրտսեր տեսուչի պաշտոնում:

«Դուք սկսել եք որպես տեսո՞ւչ Տյումենում: Ես սկսել եմ կրտսեր տեսուչի պաշտոնում», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը մրցույթի հաղթող, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախագահը ճշտել է, թե ինչն է վերջինիս համար ամենից բարդ եղել մրցույթում: Վագինը պատասխանել է, որ ամենաբարդն իր համար ընդհանուր որոշում փնտրելն ու պայմանավորվելն է եղել:

«Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթը «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» բաց հարթակի նախագծերից է: Մրցույթի հիմնական նպատակն է բացահայտել, զարգացնել և աջակցել երկրի հեռանկարային ղեկավարներին, որոնք տիրապետում են հզոր կառավարչական ունակությունների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները