Թրամփը չի բացառել ռազմական ներխուժումը Վենեսուելա

09:44   20 Մարտ 2019    98

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Վենեսուելայում իրավիճակի կարգավորման բոլոր տարբերակները՝ ներառյալ ռազմական ներխուժումը։

Այս մասին նա հայտարարել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Սակայն հայտնի չէ՝ Բրազիլիան թույլ կտա՞ ռազմական ներխուժման համար օգտագործել իր տարածքը։

Թրամփը խնդրել է վենեսուելացի զինվորականներին դադարել աջակցել Նիկոլաս Մադուրոյին՝ անվանելով նրան Կուբայի խամաճիկ։ Թրամփը սպառնացել է կոշտ պատժամիջոցներով։

Սպիտակ տան ղեկավարը նաև Բրազիլիան անվանել է խոշորագույն դաշնակից և նշել, որ դիտարկում է Բրազիլիայի անդամակցության հնարավորությունը ՆԱՏՕ-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները