ԴՆԹ-ի թեստն օգնել է բացահայտել 20 տարվա վաղեմության սպանությունը

10:07   20 Մարտ 2019    123

ԱՄՆ-ում տղամարդուն երկու դեռահաս աղջիկներին սպանելու մեղադրանք է առաջադրվել, որը կատարվել էր գրեթե 20 տարի առաջ:

Ինչպես հաղորդում է USA.one-ը, Ալաբամայի ոստիկանությունը հայտարարել է, որ նրանք բացահայտել են մարդասպան Քոլի Մաքքրեյնիին նոր ԴՆԹ թեստի շնորհիվ: Նա կարող է մահապատժի դատապարտվել սպանության եւ բռնաբարության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

1999 թվականի հուլիսի 3-ի ուշ երեկոյան Թրեյսի Հոուլեթն ու Ջեյ Բի Բիզլին, որոնք այդ ժամանակ 17 տարեկան էին, այդպես էլ չեն հասել երեկույթին: Աղջիկներին հայտնաբերել էին հաջորդ օրը Բիզլիի ավտոմեքենայի բեռնախցիկում: Մեքենան կայանած էր 19 հազ. բնակչություն ունեցող Օզարկա քաղաքի ճանապարհին: Երկու զոհերն ունեին գլխի հրազենային վնասվածք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները