Ինքնաթիռի ուղևորները բոկոտն կնոջ պատճառով ծեծկռտուք են սարքել թռիքի ժամանակ

14:17   20 Մարտ 2019    174

Շոտլանդական Գլազգո քաղաքից իսպանական Տեներիֆե կղզի ուղևորվող օդանավի ուղևորները ծեծկռտուք են սարքել բոկոտն կնոջ պատճառով:

Ինչպես հաղորդում է Metro պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել Ryanair ավիաընկերության չվերթի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ականատեսների խոսքով՝ ուղևորուհիներից մեկը օդանավի սրահում քայլել է առանց կոշիկների: Դա տեսնելով՝ գինովցած ուղևորը նրան նկատողություն է արել:

Այդ պահին կնոջ ընկերն է միջամտել՝ պաշտպանելով ընկերուհուն: Շուտով բանավեճը վերածվել է ծեծկռտուքի: Ականատես ուղևորներից մեկը տեսագրել է նրանց կռիվը, որի մասնակիցներից մեկի դեմքն արյունոտվել էր:

Նշվում է, որ Տեներիֆեում վայրէջք կատարելուց հետո միջադեպի մասնակիցներին ձերբակալել են ոստիկանները: Ոստիկանությունը պարզում է կատարվածի հանգամանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները