Սուդանում վերջին երկու օրվա ցույցերի ժամանակ մահացել է 16 մարդ

11:32   13 Ապրիլ 2019    219

Սուդանում չդադարող ցույցերի հետևանքով վերջին երկու օրվա ընթացքում մահացել է առնվազն 16 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է տեղական Al-Hadath հեռուստաընկերությունը:

Սուդանում 2018 թվականի դեկտեմբերից շարունակվում են բողոքի ակցիաները: Անկարգություններ սկսվել են այն բանից հետո, ինչ երկրում աճեցին հացի ու մյուս ապրանքների գները:

Երկրի մի շարք քաղաքներում հայտարարված է արտակարգ դրության ռեժիմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սուդան  


Վերնագիրի այլ պիտակները