Լուկաշենկոն կանխատեսել է ռոբոտների դարաշրջանի սկիզբը

13:59   13 Ապրիլ 2019    223

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ շուտով կգա ռոբոտների դարաշրջանը, այդ մասին հրապարակված է Լուկաշենկոյի կայքում:

Լուկաշենկոն այդ մասին հայտարարել է, երբ այցելել է Մինսկի Բարձր տեխնոլոգիաների պարկ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սկսվում է ռոբոտների դարաշրջանը, անկախ նրանից՝ որևէ մեկը դա ուզում է, թե՝ ոչ»,- ասել է Բելառուսի նախագահը: Նաև երկրի ղեկավարը դիմել է IT մասնագետներին և նշել, որ միշտ պատրաստ է լսել իրենց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո   Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները