Ֆիլիպիններում սպանել են ԴԱԻՇ-ի առաջնորդին

18:27   14 Ապրիլ 2019    112

Ֆիլիպիններում հաստատել են ԴԱԻՇ-ի տեղական ստորաբաժանման՝ «Մաութե» ծայրահեղական խմբավորման առաջնորդի մահը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է South China Morning Post-ը:

Ինչպես հայտարարել է Ֆիլիպինների պաշտպանության նախարար Դելֆին Լորենզանան, բազմամսյա ռազմական գործողությունից հետո «ԴԱԻՇ-ի ինքնահռչակ առաջնորդը մահացած է»:

Նրա խոսքով՝ խմբավորման անդամները մնացել են առանց հրամանատարի: Նշվում է, որ Բենիտո Մարոհոմբսարայի (Benito Marohombsar)՝ հայտնի որպես Աբու Դար, մահը հաստատվել է ԴՆԹ փորձաքննության արդյունքում:

Աբու Դարի լքված մարմինը գտել են մարտերից ոչ հեռու ընկած տարածքում: Նրա համար մահացու է եղել թիկունքի վիրավորումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները