Ցուկերբերգը պետք է հեռանա Ֆեյսբուքի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից

18:46   14 Ապրիլ 2019    170

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պետք է հեռանա նույնանուն ամերիկյան ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից. այդ պահանջը բաժնետերերի մի մասը ներկայացրել է մայիսի 30-ին կայանալիք Facebook-ի բաժնետերերի հերթական տարեկան ժողովի նախօրեին:

Այդ հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ-ի արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի կայքում: «Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը 2012թ.-ից ղեկավարում է տօրենների խորհրդը»,- նշել են բաժնետերերը՝ ընդգծելով, որ իրենք սահմանափակ հնարավորություններ ունեն Ցուկեբերգի իշխանական լիազորությունների վերահսկման հարցում:

Բաժնետերերի համոզմամբ՝ տվյալ հանգամանքը թուլացնում է Facebook-ի ղեկվաությունն ու դրա կառավարման նկատմամբ վերահսկողությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները