Տրիպոլիում ընթացող մարտերի հետևանքով 121 մարդ է մահացել

20:28   14 Ապրիլ 2019    165

Տրիպոլիի շրջանում 121 մարդ է մահացել մարշալ Հաֆթարի գլխավորությամբ գործող Լիբիական ազգային բանակի սկսած մարտական գործողություններից ի վեր:

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն՝ մեջբերելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:

Հաղորդվում է, որ 561 մարդ է վիրավորվել: ԱՀԿ-ից հայտնել են նաև, որ լրացուցիչ անձնակազմ և դեղամիջոցներ են ուղարկում Տրիպոլի: Համաշխարհային կազմակերպությունը դատապարտել է բազմակի հարձակումներն առողջապահության ծառայությունների աշխատակիցների և նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների դեմ:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերով զբաղվող վարչությունից հայտնել են, որ ավելի քան 13 500 մարդ ստիպված է եղել փախչել Տրիպոլիից՝ լիբիական մայրաքաղաքում ընթացող մարտերի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տրիպոլի  


Վերնագիրի այլ պիտակները