Գերմանիայում Երկրորդ աշխարահամարտի տարիներից մնացած ռումբ է պայթեցվել

21:17   14 Ապրիլ 2019    100

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի Մայն գետում պայթեցվել է Երկրորդ աշխարահամարտի տարիներից մնացած ամերիկյան ավիառումբը:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, պայթյունի հետևանքով ջրի մեծ սյուն է օդ բարձրացել: Նշվում է, որ սակրավորները ռումբի վնասազերծման աշխատանքները սկսել են կիրակի առավոտյան: Դրանով պայմանավորված շուրջ 600 մարդ տարհանվել է քաղաքի մի շարք շրջաններից:

Ռումբը հայտնաբերվել էր ապրիլի 9-ին: Քաղաքային հրշեջ ծառայության ջրասուզորդներն ուսումնավարժանքների են մասնակցելիս եղել, երբ հայտնաբերել են 250 կգ կշռող ռումբը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները