Տիեզերական սեւ խոռոչը, որը լուսանկարվել է, արդեն անուն ունի

21:34   14 Ապրիլ 2019    129

Առաջին անգամ լուսանկարված տիեզերական սեւ խոռոչն ունի անուն։

Այն կոչվում է հավայան լեզվով՝ Powehi, որ թարգմանվում է որպես «անսահման արարչության զարդարուն սեւ աղբյուր»։

Այս մասին հայտնում է CNN-ը։ Ըստ հաղորդման, այս անվանումը իր արմատներով հասնում է 18-րդ դար, ժողովրդական բանահյուսական Kumulipo վիպերգին, որը պատմում է տիեզերքի արարչության մասին։

Բանասիրական հայտնագործության հեղինակը Հիլո քաղաքի Հավայան համալսարանի պրոֆեսոր Լարի Կիմուրինն է։

CNN-ը նկատում է, որ այս անվանումը լիովին արդարացված է, քանի որ խոռոչը ֆիքսած ութ աստղադիտակներից երկուսը գտնվում են հենց Հավայան կղզիներում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները