Հունգարիայում դատարանը թույլատրել է կարմրուկի դեմ պատվաստում չստացած երեխաներին հեռացնել ընտանիքից

22:47   14 Ապրիլ 2019    143

Ուկրաինային հարևան Հունգարիայում, կարմրուկի բռնկման ֆոնին, սրացել է, այսպես կոչված, «հակապատվաստականների» խնդիրը:

Ընտանիքները երբեմն հրաժարվում են երեխաների պատվաստումներից, ինչն անչափահասներին խոցելի է դարձնում վտանգավոր հիվանդությունների դեմ:

Ստեղծված իրավիճակում երկրի սահմանադրական դատարանը վճռական որոշում է կայացրել. ծնողները չեն կարող հրաժարվել պատվաստումներից՝ ելնելով դրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Այս պարագայում չեն գործի խղճի և կրոնի ազատության մասին փաստարկները, հաղորդում է Index.hu-ն:

Հունգարիայում, պետական մակարդակով սահմանվում է, որ պատվաստումները մերժող ծնողները կգտնվեն հսկողության տակ: Երեխաների պաշտպանության ծառայությունները իրավունք ունեն ստուգել այդպիսի ընտանիքները և տեսնելով սպառնալիքը, երեխաներին հեռացնել ընտանիքից: Սահմանադրական դատարանում այս նորմը վերանայելու փորձը ձախողվել է:

Սահմանադրական դատարանի վերջնական վճռում նշվում է, որ «ծնողների իրավունքները կարող են սահմանափակվել առանց իրավական հիմնավորման երեխաների պարտադիր պատվաստումներից հրաժարվելու դեպքում»: Մյուս կողմից, նույն որոշմամբ դատավորները սահմանել են, որ ծնողական իրավունքների սահմանափակման նման միջոցը կարող է լինել բացառապես ժամանակավոր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունգարիա  


Վերնագիրի այլ պիտակները