2050 թվականին նավթագազային ընկերությունները կարող են կորցնել արժեքի 95 տոկոսը

09:12   15 Ապրիլ 2019    211

Ներկայումս նավթի եւ գազի վրա միլիարդներ աշխատող ընկերությունները, ինչպիսիք են Shell-ը, BP-ը եւ Exxon-ը, 2050 թվականին կարող են կորցնել արժեքի 95 տոկոսը, եթե ամբողջ աշխարհում կառավարությունները ջանքեր գործադրեն Կլիմայի մասին փարիզյան համաձայնագիրը կատարելու ուղղությամբ:

Այն կանխատեսում է մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը առավելագույնը 2 աստիճանով ըստ Ցելսիուսի՝ ի տարբերություն նախաինդուստրիալ ժամանակաշրջանի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդպիսին է Mercer ընկերության վերլուծաբանների եզրակացությունը, որն անցկացրել է տնտեսության տարբեր ճյուղերի վրա տաքացման եւ դրա դեմ պայքարի ազդեցության առաջին խորքային հետազոտություններից մեկը:

Փորձագետները գնահատում էին ներգործությունը երկարաժամկետ եկամտաբերության տեսանկյունից, հաղորդում է Hightech+-ը:

Փորձագետները վերլուծել են մի քանի սցենարներ, որոնք կապված են գլոբալ տաքացման հակազդման հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները