WikiLeaks-ի նկատմամբ սիրո մասին խոսելիս Թրամփը կատակել է․ Սպիտակ տուն

09:42   15 Ապրիլ 2019    215

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդամենը կատակել է՝ 2016-ի նախընտրական քարոզարշավի շրջանակում հրապարակավ խոսելով WikiLeaks-ի նկատմամբ սիրո մասին։

«Ակնհայտ է, որ նախագահը կատակել է»,-ասել է խոսնակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքով՝ Սպիտակ տանը լուրջ են վերաբերվում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությանը։

«Մենք միակն ենք, ովքեր այդ հարցին լուրջ են վերաբերվել և ինչ-որ բան է անում՝ խնդիրը լուծելու համար»,-ընդգծել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները