Իվանկա Թրամփը մեկնարկել է զարգացող երկրներում կանանց օգնության նախագիծը

10:00   15 Ապրիլ 2019    222

ԱՄՆ նախագահ Դոնակդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը մեկնարկել է զարգացող երկրներում կանանց օգնության նախագիծը, հաղորդում է ABC News-ը։

Նշվում է, որ Իվանկա Թրամփը որոշել է սկսել Եթովպիայից, որտեղ նա մեկնել է քառօրյա այցով։ Նա տարբեր ձեռնարկություններ է այցելել՝ առաջխաղացնելով կանանց համար Սպիտակ տան ծրագիրը։

Նրա խոսքով՝ իր համար հաճելի է նախագիծը սկսել մի երկրում, որը բնակչության թվաքանակով երկրորդն է Աֆրիկայում։

«Եթովպիայի հաջողությունն Աֆրիկայի հաջողությունն է»,-ասել է Իվանկա Թրամփը։

Նախագծի նպատակն է արդեն գոյություն ունեցող ծրագրերի համակարգումը և նոր նախաձեռնությունների թողարկումը՝ զարգացող երկրներում աշխատանք փնտրելիս կանանց օգնելու համար, ինչպես նաև դրամաշնորհներ հատկացնելու և իրավական բարեփոխումներ անցկացնելու նպատակով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իվանկա-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները