Չիկագոյում չեղարկվել է ավելի քան հազար ավիաչվերթ ձնամրրիկի պատճառով

10:09   15 Ապրիլ 2019    207

Չիկագոյում ձնամրրիկի պատճառով չեղարկվել է ավելի քան 1,1 հազար ավիաչվերթ։

«Օ՛Հարա» եւ «Միդուեյ» միջազգային օդնավակայանները ձնամրրիկի պատճառով չեղարկել են ավիաչվերթները։

«Գարնանային ձնամրրիկը հանգեցրել է միջինը 49 րոպեով ուշացումների եւ 978 չեղարկման»,- ասվում է «Օ՛Հարա» օդանավակայանի Twitter-ում։

«Միդուեյ» օդանավակայանն իր հերթին հայտարարել է 148 չվերթի չեղարկման մասին։

Ձնահավաք բրիգադները շարունակում են աշխատանքները տարերքի հետեւանքները վերացնելու ուղղությամբ, բայց ուղեւորներին խորհուրդ են տալիս ավիագծից ստուգել չվերթի տվյալները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիկագո  


Վերնագիրի այլ պիտակները