Դաչիչը ցավակցություն է հայտնել Սլոբոդան Միլոշեւիչի այրու մահվան կապակցությամբ

10:25   15 Ապրիլ 2019    199

Սերբիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար, Սերբիայի սոցիալիստական կուսակցության (ՍՍԿ) առաջնորդ Իվիցա Դաչիչը պատրաստ Է ցանկացած օգնություն առաջարկել Միրա Մարկովիչի՝ Հարավսլավիայի նախկին ղեկավար Սլոբոդան Միլոշեւիչի այրու ընտանիքին, որը նախօրյակին վախճանվել Է Ռուսաստանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, հայտնել Է ՍՍԿ-ի կայքը: Մարկովիչը վախճանվել Է ապրիլի 14-ին 76 տարեկան հասակում՝ նախնական տեղեկատվությամբ՝ թոքերի բորբոքումից:

«Ես ցանկանում եմ ցավակցություն հայտնել ընտանիքին: Գուցե, մենք միշտ չԷ, որ միանման տեսակետներ ենք ունեցել, բայց ես միշտ հարգել եմ նրան ոչ միայն որպես Սլոբոդան Միլոշեւիչի կնոջ, այլեւ որպես գիտական աշխատողի»,- հայտարարել Է Դաչիչը:

2001 թվականին Բելգրադը նախկին նախագահին հանձնեց Հաագայի տրիբունալին, որտեղ նա 2006 թվականի մատի 11-ին վախճանվեց բանտախցում սրտամկանի տարածուն ինֆարկտից: Միլոշեւիչի այրին՝ Միրյանա (Միրա) Մարկովիչը, Սերբիայից հեռացել Է 2003 թվականին՝ որդու՝ Մարկոյի հետ մեկնելով Ռուսաստան: 2006 թվականին Ռուսաստանը նրանց ապաստան Է տրամադրել: Կինը կտակել Է իրեն թաղել Պոժարեւաց քաղաքում՝ Բելգրադից 80 կիլոմետր դեպի արեւելք, ամուսնու կողքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիա  


Վերնագիրի այլ պիտակները