Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներն այսօր կհանդիպեն Մոսկվայում

11:00   15 Ապրիլ 2019    465

Այսօր Մոսկվայում հանդիպում կկայանա, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և նրանց ռուսաստանյան գործընկեր Սերգեյ Լավրովի միջև:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցերը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերով՝ հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները:

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 29-ին, Վիեննայում: Այդ հանդիպումը կազմակերպվել էր ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները