Բախտաձեն պաշտոնական այցով մեկնում է Ռումինիա

11:07   15 Ապրիլ 2019    174

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ապրիլի 15-ին պաշտոնական այցով մեկնելու է Ռումինիա:

Վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ` Ռումինիայի կառավարության տանը տեղի է ունենալու դիմավորման պաշտոնական արարողությունը: Վրաստանի կառավարության ղեկավարին հյուրընկալելու է Ռումինիայի վարչապետ Վասիլիկա Վյորկան: Հանդիպումից հետո վարչապետերը մամուլի համար հայտարարություններ են անելու:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։

Ծրագրված է նաև երկու երկրների միջև մշակութային ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ձևակերպում, որը ստորագրելու են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Ռումինիայի մշակույթի և ազգային նույնականացման նախարար Վալեր Դանիել Բրեազը:

Ռումինիա պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպելու է նախագահ Կլաուս Յոհանի և Ռումինիայի սենատի նախագահի հետ, ինչպես նաև այցելելու է Անթիմոզ Իվերիելիի անվան տաճար և ծաղկեպսակ է դնելու Ռումինիայի անկախության համար զոհված մարտիկների հուշահամալիրում:

Վարչապետի հետ միասին Ռումինիա են մեկնելու արտգործնախարար Դավիթ Զալկալիանին և Ռումինիայի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Իսկո Դասենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Ռումինիա  


Վերնագիրի այլ պիտակները