ԱՄՆ-ում երեխան ընկել է շենքի 6-րդ հարկի պատուհանից ու ողջ մնացել

11:57   15 Ապրիլ 2019    119

Ամերիկյան Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքում տղա երեխան ընկել է շենքի 6-րդ հարկի պատուհանից ու ողջ մնացել, հայտնում է thisisinsider.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին: Ոստիկանության տվյալների համաձայն՝ 1,8 տարեկան երեխան ննջարանում միայնակ է եղել, իսկ նրա մայրը, քույրն ու եղբայրը գտնվել են հարևան սենյակում:

«Պատուհանը բաց է եղել: Ամենայն հավանականությամբ, մայրն օդափոխելիս է եղել սենյակը»,- նշել է ոստիկանը:

Երեխան ընկել է շենքի մոտ կայանած մեքենայի վրա, ինչն էլ մեղմել է նրա անկումը: Մեքենայի տերը նշել է, որ այդ օրը որոշել էր մոտոցիկլետով աշխատանքի գնալ, իսկ մեքենան որոշել է թողնել բակում:

«Իմ՝ մոտոցիկլետով աշխատանքի գնալը բոլորիս օգուտ բերեց»,- ասել է մեքենայի տերը:

Երեխան այժմ գտնվում է կայուն ծանր վիճակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները