«Ֆուկուսիմա-1»-ում սկսվել Է վառելիքաձողերի դուրսբերումը վթարային ռեակտորից

12:06   15 Ապրիլ 2019    163

Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երրորդ ռեակտորում սկսվել Է վառելիքաձողերի հանումը, ատոմակայան, որտեղ 2011 թվականին հուժկու երկրաշարժի եւ ցունամիի պատճառով տեղի ունեցավ Չեռնոբիլի վթարից հետո խոշորագույն վթարը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, հայտնել Է NHK հեռուստաալիքը:

Գործողության առաջին փուլի ընթացքում կհանվի յոթ հավաքվածք, որոնց վնասման ռիսկն առավել փոքրն Է: Աշխատանքները պետք Է ավարտվեն մինչեւ այս ամսվա վերջը:

Ընդամենը երրորդ ռեակտորի ավազանում գտնվում Է 566 վառելիքաձող, այդ թվում՝ 514 օգտագործված: Մնացած հավաքվածքների հանումը ենթադրվում Է սկսել հունիսին, իսկ գործողությունն ամբողջությամբ TEPCO-ում մտադր են ավարտել սոսկ 2020 թվականի ընթացքում: Երրորդ ռեակտորից հետո ճապոնացի մասնագետները կկարողանան համանման աշխատանքների ձեռնամուխ լինել առաջին եւ երկրորդ ռեակտորներում, որոնք ամենից շատ են տուժել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆուկուսիմա-1  


Վերնագիրի այլ պիտակները