Սեյշելյան կղզիների նախագահը օվկիանոսի խորքից կոչ է արել պաշտպանել «մոլորակի կապույտ սիրտը»

13:56   15 Ապրիլ 2019    208

Սեյշելյան կղզիների նախագահ Դեննի Ֆորան օվկիանոսի խորքից աշխարհին կոչ է արել ուժեղացնել «մեր մոլորակի զարկող կապույտ սրտի» պաշտպանությունը:

Դեննի Ֆորան սուզվել էր օվկիանոսի խորքը սուզանավով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա ելույթ է ունեցել Հնդկական օվկիանոսի խորքն ուսումնասիրող Մեծ Բրիտանիայի ղեկավարությամբ գիտական արշավախմբի հետ հանդիպման ժամանակ:

Օվկիանոսները ծածկում են Երկրի մակերեսի ավելի քան երկու երրորդը, սակայն մեծամասամբ չեն հետազոտվում: Ֆորայի խոսքերով՝ մենք ունենք Մարսի քարտեզը, որը շատ ավելի լավն է, քան օվկիանոսի հատակի քարզետները:

«Այդ խնդիրն ավելի կարեւոր է, մենք չենք կարող սպասել, որ հաջորդ սերունդը լուծի այն: Որեւէ գործողություն չձեռնարկելու մեր արդարացումներն սպառվում են, եւ ժամանակ չի մնում»,-ասել է նախագահը 121մ խորության վրա սուզանավի:

Սուզվելուց հետո նա նշել է, որ դա «աննախադեպ փորձ էր»: Նրա խոսքերով՝ դրա արդյունքում նա ավելի վճռական է դարձել ծովերի պաշտպանության համար պայքարում:

Կլիմայի եւ դրան ուղղված սպառնալիքների կարգավորման հարցում օվկիանոսների դերը թերագնահատվում է շատերի կողմից. ինչպես նշել է Ֆորան, դրանք արտադրում են թթվածնի կեսը: Գիտական առաքելություններն ունեն վճռորոշ դեր ստորջրյա էկոհամակարգերի առողջությունը գնահատելու գործում:

Փոքր կղզային պետությունները շատ խոցելի են կլիմայի փոփոխություններով պայմանավորված ծովի մակարդակի բարձրացման նկատմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները