Ուկրաինայում Պորոշենկոյի պատկերով վահանակներ են հայտնվել, որոնց վրա գրված է «Վերջ»

14:14   15 Ապրիլ 2019    145

Ուկրաինայում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի պատկերով վահանակներ են հայտնվել, որոնց վրա գրված է «Վերջ»:

Սոցցանցերում արդեն հրապարակվել են վահանակների լուսանկարները, որոնք արվել են մայրաքաղաք Կիևում, Դնեպրում, Չերկասիում, Խարկովում, Օդեսայում և Սումիում, գրում է hromadske.ua-ն:

Վահանակներում երևում է միայն Պորոշենկոյի ծոծրակը՝ դրանով ցույց տալով «հեռացող» նախագահին:

Նախագահի աշխատակազմից հավաստիացրել են, որ Պորոշենկոյի շտաբը կապ չունի այս վահանակների հետ:

Ուկրաինայի ազգային ոստիկանության մամուլի քարտուղարը հայտնել է, որ նոր վահանակները տեղադրվել են օրենսդրության խախտումներով, դրանք շուտով կհանվեն, իսկ դրանց հեղինակներին տուգանք է սպառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները