Ստամբուլում ամբարձիչ կռունկն ընկել է ծովը

14:43   15 Ապրիլ 2019    206

Ստամբուլում նավահանգստային ամբարձիչ կռունկը, նավավերանորոգչական աշխատանքների ժամանակ, դեռեւս չպարզված հանգամանքներում, ընկել է ծովը։

Տուժել է մեկ մարդ։ Նա ստացել է ոտքի վնասվածք։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցները եւ իրավապահները։

Իրականացվում է քննություն դեպքի մանրամասները պարզելու համար։ Ճշտվում է վնասի չափը։



Hayatsk.info

Հեշթեգներ: Ստամբուլ  


Վերնագիրի այլ պիտակները