Շվեդիան պատրաստ Է ԵՄ-ի երկրների դեմ պատժամիջոցներ սահմանել միգրանտներ ընդունելուց հրաժարվելու համար

15:23   15 Ապրիլ 2019    147

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը պատրաստ Է պատժամիջոցներ սահմանել Եվրամիության այն երկրների նկատմամբ, որոնք հանդես են գալիս իրենց մոտ փախստականների ընդունման դեմ, օրինակ՝ Հունգարիայի դեմ:

Ապրիլի 15-ին այս հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես Է եկել Dagens Nyheter թերթում հրապարակված հարցազրույցում:

«Այո՛, ես պատրաստ եմ անելու դա,- պատասխանել Է Լյովենը պատժամիջոցների հնարավոր սահմանման վերաբերյալ հարցին:- Որովետեւ ինչ-որ ժամանակ մեզ մոտ պետք Է համապարտ պատասխանատվություն լինի (միգրանտների ընդունման համար): Այն չեն կարող կրել մեկ, երկու կամ երեք երկիր»:

«Եթե նրանք պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնել, ապա դրա համար եւս պետք Է վճարել, հնարավոր չի լինի Եվրամիությունից միջոցներ ստանալ այնպես, ինչպես այսօր,- շարունակել Է Լյովենը:- Հունգարիան ամենահաջողակ երկրներից մեկն Է: Անհանդուրժելի Է, որ երկիրը, որն ստանում Է ամենամեծ օժանդակությունը ԵՄ-ից, ասի. «Ո՛չ, մենք պատասխանատվություն չենք ստանձնում միգրացիայի համար»:

Ամեն շաբաթ ոստիկանությունը Շվեդիայի սահմաններին կանգնեցնում Է 150 – 200 միգրանտների: 2015 թվականին 9,8 միլիոն բնակչությամբ երկիր Է ժամանել 163 հազար փախստական: Դա ամենամեծ ցուցանիշն Է Եվրոպայում բնակչության մեկ շնչի հաշվով: 2016, 2017 եւ 2018 թվականներին թագավորություն Է ժամանել համապատասխանաբար 29 հազար, 26 հազար եւ 21,5 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեդիա   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները