Պորոշենկոն Զելենսկուն անվանել Է բոլոր անհայտներով հավասարում

16:08   15 Ապրիլ 2019    183

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «Ժողովրդի ծառա» կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն համեմատել Է «բոլոր անհայտներով հավասարման» հետ՝ նրա նախընտրական արշավի առանձնահատկությունների պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, պետության ղեկավարը հայտարարել Է ուկրաինական եւ արտասահմանյան բիզնեսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:

«Նա կարծես բոլոր անհայտներով հավասարում լինի: Նրա արշավը նման Է համր կինոյի, որտեղ դերասանը աշխուժորեն շարժվում Է, վիթխարի ակտիվություն հանդես բերում, բայց ոչ մի բառ չի արտասանում»,- ասել Է նա:

Պորոշենկոն խոստովանել Է, որ նույնիսկ իր համար Է բարդ հասկանալ, թե Զելենսկին ինչ Է առաջարկում ընտրողներին այն դեպքում, եթե նախագահ դառնա: «Հասկանալ, թե ինչ կլինի, շատ դժվար Է նույնիսկ ինձ համար: Նրա թիմը մեզ՝ ուկրաինացիներիս, առաջարկում Է ընտրել աչքներս խուփ: Թեկնածուն գրեթե չի անում քաղաքական հայտարարություններ»,- ասել Է նա:

Նախագահի կարծիքով՝ դա արվում Է այն նպատակով, որ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ընտրողները կարողանան Զելենսկուն համարել իրենց թեկնածուն, եւ այդ կերպ, կուրորեն քվեարկեն շոումենի օգտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները