Volkswagen-ի նախկին ղեկավարը մեղադրվում է

17:54   15 Ապրիլ 2019    92

Մեքենաշինական հսկա Volkswagen ընկերության նախկին ղեկավարը Գերմանիայում մեղադրվում է դիզելային արտանետումների հետ կապված գործով. հայտնում է BBC-ն:

Լրատվամիջոցը նշում է, որ Բրաունշվայգի հանրային դատախազը մեղադրել է Մարտին Ուինթերկորնին և ևս 4 այլ մասնաճյուղային կառավարիչների խարդախության մեջ:

Ուինթերկորնը ԱՄՆ-ում արդեն իսկ մեղադրվում է մի քանի քրեական հանցագործությունների համար, բայց քիչ հավանական է, որ նա այնտեղ կկանգնի դատարանի առջև, քանի որ Գերմանիան չի արտահանձնում իր քաղաքացիներին:

Հավելենք նաև, որ նա 2015 թվականից հրաժեշտ է տվել ընկերության ղեկավարի պաշտոնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Volkswagen  


Վերնագիրի այլ պիտակները