ԱՄՆ-ում զինված կնոջ պատճառով 22 դպրոց է փակվել

13:41   17 Ապրիլ 2019    264

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի դպրոցներից 22-ը փակվել են զինված կնոջ սպառնալիքների պատճառով:

18-ամյա ամերիկուհի Սոլ Թաիսը Կոլորադո է ժամանել երկուշաբթի երեկոյան և սկսել է սպառնալ Դենվեր քաղաքի դպրոցներին: Նա զինված է և համարվում է վտանգավոր: Այս մասին հայտնում է NBC News-ը:

«Հետաքննում ենք այն հանգամանքը, ինչն իրական սպառնալիք է թվում և ինչը կարող է վնասել դպրոցներին: Հիմա երեխաներն ապահով են, իսկ ոստիկանության աշխատակիցները հսկում են դպրոցները»,- գրված է հաղորդագրությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կնոջը դեռ չեն հայտնաբերել: Հրապարակվել է նրա լուսանկարը և նրան տեսնողներին հորդորում են չմոտենալ, այլ զանգահարել ոստիկանություն: Փակ դպրոցների թվում է «Կոլումբայն» հանրահայտ ուսումնական հաստատությունը, որտեղ 1999 թվականի ապրիլի 20-ին երկու դեռահաս կրակահերթ էին բացել, ինչի արդյունքում մահացել էր 13 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կոլորադո  


Վերնագիրի այլ պիտակները