Ասանժն արժանացել է ԶԼՄ-ների ազատության Եվրախորհրդարանի մրցանակին

13:59   17 Ապրիլ 2019    235

Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ-ների ազատության համար մրցանակն այս տարի հանձնվել է WikiLeaks սկանդալային պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժին։

Այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը։ Մալթայում սպանված լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակը հանձնվում է ամեն տարի։ Քանի որ Ասանժը գտնվում է կալանքի տակ, մրցանակը նրա փոխարեն ստացել է 1976 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Եվրախորհրդարանում, Ստրասբուրգում, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Ասանժին այդ մրցանակին առաջադրել էր Եվրախորհրդարանում եվրոպական ձախ կուսակցությունների միացյալ խմբակցությունը (GUE/NGL)։ Ջուլիան Ասանժը հիմնադրել է WikiLeaks-ը 2006 թվականին։

Այդ ժամանակվանից կայքում հրապարակվել են տարաբնույթ, այդ թվում՝ գաղտնի տվյալներ տարբեր կառավարությունների գործունեության վերաբերյալ։ Պետդեպի փաստաթղթերի հրապարակման համար ԱՄՆ-ում լրագրողին մահապատիժ է սպառնում։ 2012 թվականից Ասանժը թաքնվում էր Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատանը, սակայն ապրիլի 11-ին զրկվել է քաղաքական ապաստանից և հանձնվել բրիտանական իշխանություններին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ասանժ   WikiLeaks  


Վերնագիրի այլ պիտակները