Սուդանի՝ իշխանությունից հեռացված նախագահին բանտ են տեղափոխել

14:35   17 Ապրիլ 2019    154

Սուդանի՝ իշխանությունից հեռացված նախագահ Օմար ալ Բաշիրին տնային կալանքից տեղափոխել են Հարթումի բանտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, ապրիլի 17-ին հայտնել Է «Ահիր Լյահզա» սուդանյան թերթը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ ապրիլի 16-ի երեկոյան հատուկ ծառայության աշխատակիցները նախկին նախագահին հյուրատնից, որտեղ նա գտնվում Էր հեղաշրջումից հետո, տեղափոխել են Հարթումի Քոբեր բանտ: Հրատարակությունը հայտնում Է, որ ձերբակալման օրդեր Էր տրվել նաեւ 11 այլ բարձրաստիճան գործիչների եւ Օմար ալ Բաշիրի զինակիցների նկատմամբ:

Ապրիլի տասնմեկին Սուդանում տեղի Է ունեցել հեղաշրջում, նախագահ Օմար ալ Բաշիրը վերցվել Էր կալանքի տակ: Իշխանությանը տիրել են զինվորականները: Հաջորդ օրն անցումային ռազմական խորհուրդը գլխավորել Է Աբդելֆաթահ ալ Բուրխանը, որը հայտարարել Է ավելի վաղ սահմանված պարետային ժամը եւ արտակարգ դրությունը չեղարկելու մասին:

Նա հայտնել Է, որ խորհրդի աշխատանքի ժամկետը կկազմի առավելագույնը երկու տարի, եւ հաստատել Է իշխանությունը քաղաքացիական կառավարությանը հանձնելու պարտավորությունը: Սակայն ալ Բաշիրի իշխանազրկումից հետո Էլ ցուցարարները մնում փողոցներում, զգուշանալով, որ զինվորականները չեն կատարի իշխանությունը քաղաքացիական կառավարությանը հանձնելու խոստումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սուդան  


Վերնագիրի այլ պիտակները