ՌԴ կարծիքով՝ ԼՂ հիմնախնդրով վերջին պայմանավորվածությունները կիրականանան. Լավրով

14:49   17 Ապրիլ 2019    262

Մոսկվայի կարծիքով՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին չորեքշաբթի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է իր սերբ գործընկեր Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների արդյունքներով:

«Ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով՝ մթնոլորտ զգալով, որում հիմա աշխատանքն ընթանում է, ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ ե՛ւ Բաքուն, ե՛ւ Երեւանը շահագրգռված են, որ այս անգամ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան,- ասել է Լավրովը: - Մենք դրան [իրականացմանը] կօգնենք»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները