Ճապոնիայում քիմիական գործարանի տարածքում տեղի է ունեցել պայթյուն

15:01   17 Ապրիլ 2019    181

Չորեքշաբթի Ճապոնիայի արեւմտյան հատվածում գտնվող քիմիական գործարանի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, հայտնում է Kyodo գործակալությունը:

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Վակայամա քաղաքում (նույնանուն պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն է): Պայթյունի հետեւանքով տուժել է առնվազն մեկ մարդ, նրա գիտակցությունը սթափ է:

Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները