Ասադի հետ հանդիպման զեկուցագիրը հանձնելու եմ Էրդողանին. Զարիֆ

15:33   17 Ապրիլ 2019    190

Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող` Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամադ Ջավադ Զարիֆը Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ մասնակցել է մամուլի ասուլիսին, որի ժամանակ անդրադարձել է երկու երկրների փոխհարաբերություններին:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք ինչ-որ հաղորդագրություն է բերել Սիրիայից Թուրքիային` երեկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումից, Զարիֆը պատասխանել է. «Ես Սիրիայում Բաշար Ասադի հետ երկար հանդիպում ունեցա: Այս հանդիպման խոսակցության վերաբերյալ զեկուցագիրը հանձնելու եմ պարոն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»:

«Մենք հասկանում ենք Թուրքիայի անհանգստությունը սեփական երկրի դեմ ուղղված վտանգների վերաբերյալ: Մեզ համար շատ կարևոր է թուրք ժողովրդի բարօրությունն ու անվտանգությունը:

Այս թեմայով շատ լուրջ համագործակցություն ունենք»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զարիֆ  


Վերնագիրի այլ պիտակները