Վաղը իրանցի նախարարը ժամանում է Բաքու

16:41   17 Ապրիլ 2019    399

Ապրիլի 17-ին Բաքու կժամանի Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության եւ առեւտրի նախարար Ռզա Ռահմանին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը:

Իրանի նախարարը կհանդիպի Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաեւին, աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաեւին եւ գործարարներին:

Հաջիգաբուլ արդյունաբերական գոտում Ադրբեջանի եւ Իրանի ավտոբուսաշինարարության Եւ պահեստամասերի համատեղ արտադրության նախագծի հիմքը կդրվի:

Բացի այդ, այցի ընթացքում նախատեսվում է Ադրբեջանում Իրանի առեւտրի կենտրոնը բացումը:

Այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ տնտեսական եւ էներգետիկ նախագծերը, Հյուսիս-հարավ միջանցքը, Ռաշթ-Աստարա երկաթուղու նախագիծը, ցուցահանդեսային համագործակցությունը եւ համագործակցության հուշագրի ստորագրումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները