ԱՄՆ-ում գտել են միջուկային պատերազմից խուսափելու միջոցը

16:00   17 Ապրիլ 2019    272

Միջուկային աղետը կհաջողվի կանխել՝ միայն ավելացնելով այն կանանց բաժինը, որոնք զբաղված են միջուկային զենքի ոլորտում:

Այս կարծիքը հայտնել է Foreign Policy հանդեսի մեկնաբան, Fuller Project լրագրողական նախագծի հիմնադիր Զանտի Շարֆը ապրիլի 15-ին հրապարակված նյութում:

Լրագրողուհին կարծում է, որ այդ բնագավառում տղամարդկանց «գերիշխանությունը» մեծացնում է միջուկային պատերազմի հավանականությունը. նա վկայակոչում է այն ուսումնասիրությունները, որոնց շրջանակներում մոդելավորվում էին ռազմական խաղերը: Դրանց եզրակացությունների համաձայն, տղամարդիկ ավելի են հակված ագրեսիվ և ռիսկային վարքագծի:

Շարֆը նաև մատնանշում է խաղաղապահ բնագավառի հետազոտությունները. հաշտության բանակցություններին կանանց մասնակցությունն, ըստ նրա, նկատելիորեն մեծացնում է այն բանի հավանականությունը, որ կողմերը համաձայնության կգան: Դրա հիման վրա նա հայտարարում է, որ միջազգային հրթիռային պայմանավորվածություններն ավելի բարեխղճորեն կպահպանվեին, եթե համապատասխան մարմիններում իգական սեռի ավելի շատ աշխատողներ լինեին:

Մինչդեռ միջուկային զենքի չտարածման շուրջ բանակցություններում կանայք ներկայացնում են միայն մասնակիցների քառորդ մասը: Որպեսզի նրանց ազդեցությունը նկատելի դառնա, գրում է Շարֆը, պահանջվում է անցնել 30 տոկոսի սահմանը: Ի թիվս այլ միջոցների, նա ԶԼՄ-ներին առաջարկում է ավելի շատ ուշադրություն դարձնել այդ ոլորտի կին աշխատողների վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները