ԵՄ-ն հրապարակել Է ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների ցուցակը, որոնց վրա կարող Է մաքսատուրք դրվել

16:26   17 Ապրիլ 2019    289

Եվրահանձնաժողովը հրապարակել Է ԱՄՆ-ից ներմուծվող այն ապրանքների ցուցակը, որոնց վրա կարող Է 20 մլրդ դոլարի մաքսատուրք դրվել՝ ի պատասխան Boeing ընկերությանը ԱՄՆ-ի պետական սուբսիդիաների տրամադրման:

Ցուցակն ապրիլի 17-ին Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը տարածել Է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) որոշումից հետո, ըստ որի ԱՄՆ-ի 12 մլրդ դոլարի չափով այդ սուբսիդիաները խախտել են ազնիվ մրցակցության սկզբունքը եվրոպական Airbus-ի հետ:

«Ցուցակը ներառում Է ապրանքների ընդարձակ ցանկ՝ ինքնաթիռներից եւ քիմիական նյութերից մինչեւ ագրարային արտադրանք, ներառյալ սառեցված ձուկը, ցիտրուսային մրգերը եւ կետչուպը,-ասված Է ԵՀ-ի փաստաթղթում:-Եվրահանձնաժողովը բաց Է մնում այս խնդրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները