Հնդկաստանում ավազամրրիկի և հեղեղումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

16:33   17 Ապրիլ 2019    250

Հնդկաստանում ավազամրրիկի ևհեղեղումների հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, հայտնում է India Today-ը:

Պարբերականի տվյալներով` զոհեր կան Հուջարաթի, Ռաջաստանի, Մադհյա-Փրադեշի և Հիմաչալ-Փրադեշի նահանգներում:

«Մենք աջակցում ենք երկրի տարբեր հատվածներում ոչ սեզոնային անձրևների հետևանքով տուժածներին»,- ասված է Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդիի թվիթերյան էջում տեղադրված հայտարարության մեջ:

Ավելի ուշ երկրի վարչապետը իր թվիթերյան էջում հայտնել է, որտեղ նշված է` տուժածներին կհատկացվի 50 հազար հնդկական ռուպի (720 ԱՄՆ դոլար) ֆինանսական աջակցություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները