Եվրամիությունում ահաբեկիչների պատճառով արգելել են ծծմբաթթվի վաճառքը

16:55   17 Ապրիլ 2019    199

Եվրամիությունում արգելել են ծծմբաթթվի, ինչպես նաև մի քանի այլ քիմիական նյութերի ազատ վաճառքը, քանի որ ահաբեկիչները դրանք օգտագործում են պայթուցիկ սարքերի արտադրության մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկանում ենք Եվրախորհրդարանի հրապարակած փաստաթղթից:

Փաստաթղթում ասվում է, որ նոր արգելքների նպատակն օրենսդրական դաշտում բացերը լրացնելն է՝ մի շարք արգելքների մեջ քիմիական նոր նյութերի վաճառքի արգելքներ մտցնելով:

Խոսքը մասնավորապես ծծմբական թթվի մասին է, որն օգտագործվոոմ է «Սատանայի մայր» (ացետոնի պերօքսիդ) անվամբ հայտնի պայթուցիկ նյութի պատրաստման մեջ:

Հայտնի է, որ հենց այդ պայթուցիկն է օգտագործվել 2015թ.-ին Փարիզում, 2016թ.-ին Բրյուսելում և 2017թ.-ին Մանչեսթերում իրականացված ահաբեկչական գործողությունների ժամանակ:

Նախատեսվում է, որ առցանց վաճառքի ծառայությունները քիմիական նյութերի ոլորտում կասկածելի գնումների դեպքում պետք է տեղյակ պահեն իրավապահ մարմիններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները