Չիլիում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա, կան զոհեր. VIDEO

17:25   17 Ապրիլ 2019    199

Չիլիում Camanchaca ավիաընկերությանը պատկանող օդանավն ընկել է բնակելի տան վրա։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է 24 horas-ը։ Դեպքը տեղի է ունեցել Պուերտո-Մոնթ քաղաքում։

Օդանավի ընկնելուց հետո բռնկվել է հրդեհ։ Նախնական տեղեկությունների համաձայն, ինքնաթիռում եղել է վեց հոգի։ Բոլորը մահացել են։ Կա նաեւ մեկ վիրավոր։ Տուժածը կին է, ով գտնվել է դեպքի վայրում, օդանավի ընկնելու պահին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։



Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլի  


Վերնագիրի այլ պիտակները