Ուշակովը՝ Պուտինի եւ Կիմ Չեն Ընի հնարավոր հանդիպման մասին

17:38   17 Ապրիլ 2019    249

Ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հնարավոր հանդիպման համար, այն կարող է ցանկացած վայրում կայանալ, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Հարցին՝ կարող են արդյոք բանակցությունները տեղի ունենալ Վլադիվոստոկում, նա նշել է. «Դրանք կարող են ցանկացած վայրում տեղի ունենալ, ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում»:

Նա միեւնույն ժամանակ դժվարացել է նշել հնարավոր հանդիպման ժամկետների մասին:

«Դեռ չեմ կարող ասել», - նշել է Ուշակովը:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները