Քրեագետները հայտնել են Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման հավանական պատճառը

18:37   17 Ապրիլ 2019    138

Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի վայրում աշխատող քրեագետները հայտնել են հրդեհի բռնկման հավանական պատճառը։

Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Մասնագետների վարկածով՝ բռնկման օջախը գտնվել է սրածայր գագաթի հիմքում։ Նրանք կարծում են, որ հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել էլեկտրականության հետ կապված խնդիրը։

Ապրիլի 15-ին բռնկված հրդեհը շարունակվել է ավելի քան 12 ժամ։ Շենքին զգալի վնաս է հասցվել։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տուժել է 2 ոստիկան և 1 հրշեջ։ Ընդհանուր առմամբ դեպքի վայրում աշխատել է մոտ 400 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները