Պերուի նախկին նախագահը փորձել Է ինքնասպան լինել ձերբակալման ժամանակ

17:54   17 Ապրիլ 2019    127

Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան կրակել Է իր վրա, երբ ոստիկանները փորձում Էին նրան ձերբակալել կոռուպցիայի մեղադրանքով:

Այդ մասին, ապրիլի 17-ին հայտնել Է EFE գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Միջադեպը, գործակալության տվյալներով, տեղի Է ունեցել Լիմայում նրա տանը: Ըստ նախնական տվյալների, Գարսիան կրակել Է իր պարանոցին: Նշվում Է, որ նախկին նախագահին տեղափոխել են Լիմայի հիվանդանոց: Վերքի ծանրության մասին չի հաղորդում:

Գարսիան Պերուի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է երկու անգամ՝ 1985-1990 թվականներին եւ 2006-2011 թվականներին:
Պերուում Գարսիային կասկածում են Odebrecht բրազիլական շինարարական ընկերությունից կաշառքներ ստանալու մեջ:

Լատինական Ամերիկայում այդ ընկերությունը հարյուր միլիոնավոր դոլարներ Է ծախսել բարձրաստճան պաշտոնյաների, նախարարների ու նախագահների կաշառելու համար պետական շահավետ պարտավորագրեր ստանալու նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պերու  


Վերնագիրի այլ պիտակները