ԱՄՆ-ում կասկածում են, որ ԿԺԴՀ-ն միջուկային վառելիք է ստեղծում

21:55   17 Ապրիլ 2019    159

Հյուսիսային Կորեայի գլխավոր հրաձգարանում, որը գտնվում է Յոնբենում, արբանյակները ապրիլի 12-ին ֆիքսել են շարժում, որը կարող է կապված լինել ռադիոակտիվ նյութի վերամշակման միջոցով միջուկային վառելիք ստանալու հետ, որը օգտագործվում է մարտագլխիկների հագեցման համար։

Այս մասին տեղեկացրել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կենտրոնը կայտնել է, որ միջուկային հրաձգարանի արբանյակային լուսանկարներում ուրանի հարստացման սարքի եւ ռադիոքիմիական լաբորատորիայի կողքին երեւում են հինգ հատուկ վագոններ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները