Huawei-ը Բեռլինին «հակալրտեսական համաձայնագիր» է առաջարկում

20:07   18 Ապրիլ 2019    213

Չինական հեռահաղորդակցական Huawei ընկերության հիմնադիր Ժեն Չժենֆեյը Գերմանիային առաջարկել է կնքել «հակալրտեսական համաձայնագիր», որպեսզի փարատվեն բջջային 5G ցանցերի համար ենթակառուցվածքների ստեղծման ընթացքում անվտանգության ոլորտին վերաբերող նրա մտավախությունները։

Այս մասին Չժենֆեյը հայտնել է Handelsblatt թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա հայտարարել է, որ Huawei-ը խոստանում է այդ ցանցերի սարքավորումների մեջ չներկառուցել որեւ է լրտեսական մոդուլ եւ ՉԺՀ կառավարությանըհամոզել ստորագրել Գերմանիայի հետ հակալրտեսական համաձայնագիրը, որի շրջանակներում Պեկինը հավատարմություն կարտահայտի տվյալների պաշտպանության ԵՄ հրահանգներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները