Թրամփը հաղորդել է Շրի Լանկայում 38 միլիոն զոհերի մասին

19:17   21 Ապրիլ 2019    288

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում կիրակի, ապրիլի 21-ին, հաղորդել է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների արդյունքում 38 միլիոն զոհերի և 600 տուժածների մասին:

«Անկեղծ ցավակցություններս Շրի Լանկայի ժողովրդին եկեղեցիների և հյուրանոցների վրա ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհված առնվազն 38 միլիոն մարդու և 600 տուժածների կապակցությամբ: Մենք պատրաստ ենք օգնել»,- գրել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սխալ հաղորդագրությունն արագ հեռացրել են և տեղադրել ճիշտը, սակայն օգտատերերը հասցրել են սքրին անել և տարածել դրանք ցանցում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում կիրակի օրն ութ պայթյուն է հնչել. առնվազն 189 մարդ է զոհվել, որոնցից 35-ը օտարերկրացիներ:

Շրի Լանկայի պաշտպանության նախարար Ռուվան Վիեվարդենեն հայտարարել է, որ պայթյունների կազմակերպիչները հայտնի են և շուտով կձերբակալվեն:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Շրի-Լանկա  


Վերնագիրի այլ պիտակները