Հայաստանում քոլեջի ուսանողը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

20:35   21 Ապրիլ 2019    296

Նախնական վարկածով՝ քոլեջի բակում մի քանի ուսանողի մասնակցությամբ վեճ է եղել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, երեկ հայ շտապօգնության խումբը Հայաստանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխել 15-ամյա մի տղայի: Նրա գլխին վնասվածք է եղել:

Հայ տղան սովորում է Հայաստանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում, 1-ին կուրս է: Անչափահասը հիվանդանոց է տեղափոխվել հենց քոլեջից, որտեղ էլ ստացել էր վնասվածքը: Նախնական վարկածով՝ քոլեջի բակում մի քանի ուսանողի մասնակցությամբ վեճ է եղել:

Այդ ընթացքում էլ 3-րդ կուրսում սովորողներից մեկը հրել է 1-ին կուրսի սովորողին, վերջինս ընկել է ու գլուխն ուժգին հարվածել քարե սյանը: Ըստ տեղեկությունների՝ հայ երիտասարդը դեռ մի քանի օր էլ կմնա բժիշկների հսկողության ներքո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները