Հազարավոր երեխաներ Սպիտակ տան մարգագետնում Զատկի ավանդական զվարճանքներ են կազմակերպել

09:22   23 Ապրիլ 2019    136

Դոնալդ և Մելանիա Թրամփները երեխաների համար ավանդական խաղել են կազմակերպել:

Զատիկից հետո առաջին երկուշաբթի օրը երեխաների հետ զվարճացել են ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանց հետ պատշգամբ է դուրս եկել նաև Զատկի նապաստակը՝ վարչակազմի զգեստափոխված աշխատակիցը:

Տոնակատարության մասնակիցները սկզբում ունկնդրել են երկրի օրհներգը, որից հետո Մելանիա Թրամփը երեխաների հետ միասին նկարազարդել է Զատկի թերթիկները:

Ավելի ուշ, Թրամփ ամուսինները վերցրել են սուլիչները և ազդարարել մրցման մեկնարկը. ով մարգագետնում գդալի օգնությամբ ամենաարագը կգլորի փայտե ձուն:

Տոնի առթիվ ԱՄՆ նախագահի վարչակազմը մոտ հարյուր հազար փայտե քրաշանոկ է պատվիրել: Դրանց գույները մոտ են եղել Սպիտակ տան սենյակների երանգներին՝ կանաչ, կապույտ և կարմիր: Դրանց վրա եղել է նաև Դոնալդ և Մելանիա Թրամփների ստորագրությունների կրկնօրինակը:

«Որքան լավ օր է: Այս անգամ մենք 141-րդ անգամ ենք անցկացնում ավանդական միջոցառումը: Ես, իհարկե չեմ հիշում առաջին մրցումները, բայց վերջին երեք տարիների ընթացքում մենք շատ լավ ժամանակ ենք անցկացրել», – ասել է Դոնալդ Թրամփը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները