ԱՄՆ-ի Տեխաս նահանգում երկրորդ ինքնաթիռն է վթարի ենթարկվել. կա 6 զոհ

09:26   23 Ապրիլ 2019    229

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում վթարի է ենթարկվել երկշարժիչ ինքնաթիռ, որում գտնվող մարդիկ մահացել են:

Նշվում է, որ Beechcraft մակնիշի ինքնառիռը մեկնել է Հարիսի մասնավոր օդանավակայանից, սակայն մինչ Քերվիլի օդանավակայանում վայրէջք կատարելը վթարի է ենթարկվել: Մահացել են օդաչուն և 5 ուղևորները: Վթարի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեկ օրվա ընթացքում Տեխաս նահանգում սա երկրորդ ավիավթարն է եղել: Ավելի վաղ Կինգսլենդի «Շիրլի Ուիլյամս» օդանավակայանում վթարի էր ենթարկվել ևս մեկ փոքրիկ ինքնաթիռ` խլելով երկու մարդու կյանք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները