Շրի Լանկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 310-ի

09:34   23 Ապրիլ 2019    163

Շրի Լանկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 310-ի, եւս 480-ը տուժել է:

Ավելի վաղ հաղորդվում էր 290 զոհվածի եւ 500 տուժածի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեցը պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում:

Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ահաբեկչություններն իրագործել են մահապարտ ահաբեկիչները: Մայրաքաղաքում երկուշաբթի նոր պայթյուն էր որոտացել եկեղեցու մոտ, որտեղ կիրակի պայթյուն էր տեղի ունեցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները